1988-ի երկրաշարժից՝ 33 տարի անց․․․

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները։ Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ՀԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը, ևս 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացվեց  բնակավայրերի բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80%-ը։ 

նկար

Սպիտակի երկրաշարժից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիբը հասնում է 30 հազարի։

Երկրաշարժից 32 տարի անց դեռևս կան խնդիրներ, որոնք չեն լուծվել, օրակարգային է դեռ տնակներում ապրող բնակիչների ապագան։

2019 թվականից սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

նկար

--00—ԼՄ