Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Բայդեն Պուտին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, մինչ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկին:

«Վաղը կկայանա տեսակոնֆերանս ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև: Մինչ այդ Բայդենը կանցկացնի խորհրդակցություն Եվրոպայի առանցքային գործընկերների հետ»,-հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով, խորհրդակցություններն անհրաժեշտ են «համակարգելու» այն ուղերձը, որը նա նախատեսում է փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։

--00--ԱՀ