«Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ԱՄՆ այցին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՄԻՊ

Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ԱՄՆ այցին։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Մանրամասն ներկայացված են այցի ընթացքում հանդիպումներն ու քննարկումները, որոնց հիմնական թեմաներից են եղել Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցն ու գերիների վերադարձի հրատապությունը։

--00--ԱԹ