Տեր Ղազար քահանան 2 շաբաթով փիլոնազրկվել է քաղաքականությամբ զբաղվելու համար

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

փիլոնազուրկ

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը երկու շաբաթով հռչակվել է փիլոնազուրկ՝ առաջնորդի հորդոր-պահանջներն անտեսելու, ի մասնավորի հովվական առաքելությունից շեղվելու, կուսակցական, քաղաքական գործունեությամբ, քարոզչությամբ զբաղվելու (Քրիստոնյա Հայաստան կուսակցություն), հոգևորականին ոչ հարիր կեցվածք դրսևորելու և իր ելույթներում անընդունելի բառապաշար օգտագործելու համար։ Այս մասին հայտնում են Մասյացոտնի թեմի տեղեկատվական բաժնից:

Եթե այդ շրջանում Տեր Ղազար քահանա Պետրոսյանը չվերանայի իր վարքագիծը և չվերադառնա իր հովվական առաքելությանը ըստ եկեղեցական-կանոնական կարգի, Թեմի Առաջնորդի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբին դիմում կներկայացվի ընթացք տալու նրա կարգալուծության հարցի քննությանը:

 --00—ՄՀ  

Տեսանյութեր