ԱՄՆ-ն «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամի դեմ Սիրիայում ավիահարված է հասցրել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

ամն

Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Fox News հեռուստաալիքին ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը:

Նրա խոսքով՝  հարվածի նախնական վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ հնարավոր են զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավիահարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքով:

 --00—ՄՀ  

Տեսանյութեր