N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

հերթափոխ

Դեկտեմբերի 3-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, զինտեխնիկայի վիճակը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

Տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

--00--ԱԹ