ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
Այսօր առավոտյան` 08:00-ին, տնից բերման են ենթարկվել «Դավիթ Հարությունյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Հարությունյանն ու շտաբի աշխատանքները համակարգող Գևորգ Սաքանյանը: Այս տեղեկությունը 24News-ին հայտնել են Դավիթ Հարությունյանի շրջապատից: Մեզ տեղեկացրել են, որ առավոտյան` ժամը 8.00-ին, քաղաքացիական հագուստով անձինք գնացել են վերջիններիս տուն, նրանց հրավիրել դուրս, այնուհետև իրենց հետ տեղափոխել Երևան` հակակոռուպցիոն կոմիտե:
«Դավիթ Հարությունյան» դաշինքը մասնակցում է Եղեգնաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հաստատեցին, որ քրեական գործ է քննվում, միաժամանակ տեղեկացրեցին, որ գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան
--00--ԱԹ