ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սաևգսյանը գրել է.
«Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում: Մասնվորապես, հանդիպելով ընդունող երկրի իշխանություններին, խնդրում են օգնել «խաղաղության դարաշրջանի» բացման համար: Այսինքն՝ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս լուծված է և Հայաստանի առաջնահերթությունն այլևս Արցախը չէ (ինչպես նկատում եք, սա Բաքվի թեզն է):
Ընդունող երկրներում սա ընկալվում է Արցախից ամբողջությամբ հրաժարվելու դիրքորոշում, որին ի պատաախան սովորաբար հնչում է «դե, եթե Արցախն այլևս ձեզ պետք չէ, կենտրոնանանք այլ հարցերի վրա» պատասխանը: Այսինքն՝ գոնե արտաքին աշխարհի համար իշխանությունները պարզ են դարձնում, որ Արցախի մնացած հատվածը որևէ կերպ պահելու կարիք չունեն»:
--00—ԼՄ