«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են Hyundai Sonata-ն ու 2 Opel-ները, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Դեկտեմբերի 3-ին ավտովթար  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմանում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր