Ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչի. այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Էլինար Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից: 

Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները: Չգիտեմ, այս հարցը կընդգրկվի փոխվարչապետների մակարդակով քննարկումների օրակարգում, թե` ոչ, բայց մի բան ակնհայտ է, Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ», մյուս կողմը թերևս ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում»:

--00--ԱՀ