Ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչի. այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

էլինար

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից: 

Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները: Չգիտեմ, այս հարցը կընդգրկվի փոխվարչապետների մակարդակով քննարկումների օրակարգում, թե` ոչ, բայց մի բան ակնհայտ է, Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ», մյուս կողմը թերևս ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում»:

--00--ԱԹ

Տեսանյութեր