Եթե Արցախը վերանա, հաջորդ ճակատամարտը Կուլիկովյան դաշտում է լինելու. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Մեր ճակատագիրը կախված է բացառապես մեզանից։ Տեսականորեն պատկերացրեք հետևյալը, որ ամբողջ աշխարհը մտածում է, որ Արցախի հակամարտության կարգավորումը նրա գոյությունն է Ադրբեջանի կազմում, իսկ եթե մենք՝ արցախցիներս, դեմ ենք, ի՞նչ պետք է անեն, կոտորե՞ն մեզ, իհարկե չեն կարող դա անել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Մյուս կողմից, եթե նույնիսկ ամենաուժեղ պետությունը մեր մեջքին կանգնի, բայց մենք այնքան բարոյալքված ենք, որ չուզենանք մեր սեփական ճակատագրի համար պայքարենք, որևէ մեկը մեզ չի կարող փրկել, հետևաբար կան ոլորտներ, որտեղ հարցը կախված է բացառապես հասարակության և ժողովրդի կամքից՝ անկախ բոլոր ստորագրություններից: Այսօր Արցախում որոշվում է ոչ միայն արցախցու ապագան, այլ նաև մեր տարածաշրջանի,այդ թվում՝ ՌԴ-ի ապագան։ Եթե Արցախը վերանա, հաջորդ ճակատամարտը տեղի կունենա Կուլիկովյան դաշտում»,- եզրափակել է Բաբայանը:  

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր