ՌԴ-ի հետ կապերը խզելն անխոհեմություն կլինի, բայց քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Առայժմ՝ փոխվարչապետերի քննարկումների ընդհանուր հայտարարի գալու առումով դեռ աշխատանքներ են տարվում, վերջնական դիրքորոշումները ճշտված չեն: Նորություն չի լինի, որ ասեմ՝ Ադրբեջանը փորձելու է լարել իրավիճակը և խնդիրները ձգձգել։ Դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն ճիշտ ճանապարհիի վրա է, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից և փորձում են խոչընդոտել կամ ավելին ստանալ: Նորմալ պայքար է, պետք է համառությամբ զինվենք և մեր շահերը հետապնդենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: 

Խոսելով Սոչիում երեք ղեկավարների կայացած հանդիպման և այն քննադատությունների մասին, որ կնքված հայտարարության մեջ չի նշվել գերիների վերադարձի հարցը՝ Խաչատրյանը նշեց, որ մենք չենք կարող նախապայմաններով աշխատել․

«Փաստաթղթերը կա՛մ ստորագրվում են համաձայնությամբ, կա՛մ չեն ստորագրվում, երեք կողմերը այդ չափով են եկել համաձայնության: Ի՞նչ է նշանակում՝ Սոչիի փաստաթուղթը հայանպա՞ստ է, Ադրբեջանը, որ ստորագում է այդ փաստաթուղթը, գտնում է, որ այն հայանպաստ է ու ստորագրո՞ւմ է, փոխադարձ նպաստավոր հարցեր կան, որի շուրջ պետք է համաձայնությունների գան»: 

Անդրադառնալով նոյեմբերի 16-ին Սյունիքում թշնամու կողմից կատարված ռազմական գործողություններին և ԱԺ ամբիոնից ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին իր կողմից ուղղված քննադատություններին՝ պատգամավորը նշեց.

«Ունենք դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի, որի հետ մեր կապերը պետք է ամրապնդենք և խորացնենք: Եթե կոչ անենք ՌԴ-ի հետ կապերը խզել, դա կլինի անխոհեմություն, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց և կտրուկ քայլերը ցանկալի չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր