ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին։ Այդ մասին նա գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոկում՝ հիշեցնելով, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ։
«ԵԱՀԿ-ում հանդիպեցի իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Ես հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին, հաստատեցի, որ Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախման կապակցությամբ, որը հայ զինծառայողների մահվան հանգեցրեց»,- գրել է Մելանի Ջոլին։
--00—ԼՄ