Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 100 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

կորոնավիրուս

Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 100 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 857 933-ն են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 397 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 799 850 մարդ։

Վարակից մահացել է ևս 67 մարդ, ընդհանուր՝ 12 258:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.92%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.75%, վերջին 7 օրվանը՝ 8.39%:

--00—ՄՀ  

Տեսանյութեր