ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու գործիք

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «10 օր առաջ քաղաքացիների ընդունելության ժամանակ մի կին, ով անթաքույց համակրանք ուներ գործող իշխանության նկատմամբ, հիացած պատմում էր մի արդար դատավորի մասին։ Այդ դատավորը քննել էր կնոջ տարածքային վեճը, ընդ որում քաղաքացուն ներկայացրել է հանրային պաշտպանը։ Դատավորը գործը քննելու համար նույնիսկ գնացել էր հենց այդ վիճարկվող տարածքը տեսնելու։ Այդ դատավորը Զարուհի Նախշքարյանն էր։

10 օրից ԲԴԽ-ն քննելու է Զարուհի Նախշքարյանի կարգապահական վարույթը։ Ընդ որում Արդարադատության նախարարությունը հարուցել էր մի քանի վարույթ։ Ցավոք սրտի, ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. Անարդար, քաղաքական, բացահայտ ու խայտառակ ձևով: Ու ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. Առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար։

10 օր առաջ այդ կինը չգիտեր, որ ընդամենը 10 օրից սկսվելու է դատական համակարգի ոչնչացման եզրափակիչ ակտերից մեկը։  Դատական համակարգը պահպանող ու պաշտպանող ու կառույցը դարձել է այդ համակարգի դահիճը»:

--00—ՄՀ  

Տեսանյութեր