ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
--00—ԼՄ