Ավտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին, կա վիրավոր

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ջանիբեկ Ա-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի պատին։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ջանիբեկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ

Տեսանյութեր