ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ-ին՝ ԼՂ-ում խաղաղության հաստատման աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

բորել

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ ուղղված խաղաղության հաստատմանը»,- հայտնել է Բորելը։

--00—ՄՀ