Սննդի շղթայում գործունեություն իրականացնող 945 կազմակերպություն ստուգման է ենթակա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է ՍԱՏՄ 2022 թվականի ստուգումների ծրագիրը, որում ընդգրկված ընկերությունները 945-ն են: Այն հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական snund.am կայքում, հետևյալ հղումով՝ https://snund.am/?p=14154։

Համաձայն «ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ տեսչական մարմինը հնարավորություն ունի ստուգումներ իրականացնել նաև ՀՀ վարչապետից ստացած հանձնարարականի, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների, պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: 

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր