Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

մետրո հրապարակ

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Բառացիորեն նույն նյութով, նույն ձեւով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։

Վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլեւ «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսման անհրաժեշտությամբ:

Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու եւ վերականգնված պատմաճարտարապետական միջավայր»,- գրել է նա:

--00--ԱԹ