Նոր Նորք վարչական շրջանում 7 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ երեկվանից Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի որոշ հասցեներում վթարի վերացման աշխատանքների ընթացքում առաջացած լրացուցիչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 15.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ԱԹ

Տեսանյութեր