Արցախի Կարմիր Շուկա գյուղից 3-5 կմ հեռավորության վրա մի քանի րոպե կրակոցների ձայներ են լսվել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

կարմիր շուկա

Այսօր կեսօրից առաջ Արցախի Կարմիր Շուկա գյուղում կրակոցների ձայներ են լսվել մի քանի րոպե։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Արտակ Սաղյանը։

Նրա տեղեկացմամբ՝ կրակոցները եղել են Կարմիր Շուկայից 3-5 կմ հեռավորության վրա։ «Կրակոցներ պարբերաբար են լսվում, անհանգստանալու որևէ պատճառ չկա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հակառակորդը կրակել է Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։

--00—ՄՀ

Տեսանյութեր