Վերջին ամիսներին կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով հղիության ընթացքում մահվան դեպքերը. ԱՆ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

հղի

Վերջին ամիսներին COVID-19-ի դեպքերի ընդհանուր աճով պայմանավորված՝ կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում․ հայտնում են ԱՆ-ից։

Հղիները գտնվում են COVID-19 հիվանդության ծանր ընթացքի զարգացման, ինչպես նաև հղիության բարդությունների առաջացման ռիսկի խմբում։

Մեծանում է նաև վաղաժամ ծննդաբերության ռիսկը։

Պատվաստվե՛ք և քայլե՛ր ձեռնարկեք COVID-19-ից պաշտպանվելու համար։

Թարմացված տեղեկատվությունը՝ հղումով։

 

--00—ՄՀ