Ուժեղ քամին պոկել ու շպրտել է Արթիկի դպրոցի տանիքը. ժամանել են հրշեջ-փրկարարներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմանում ուժգին քամու հետևանքով Արթիկ քաղաքում գործող թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել ու մի կողմ է շպրտվել, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են  ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը։  

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր