Ամասիայի տներից մեկում VAZ-21 է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13։24-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:42-ին, մարվել՝ 13:55-ին: Այրվել է «VAZ-21112» մակնիշի ավտոմեքենան:

--00—ԼՄ

Տեսանյութեր