ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին: Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ:
--00—ԼՄ