ՀՀ նախագահն ու Նորայր Նորիկյանը կարևորել են երկրում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին: Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ:

--00—ԼՄ

Տեսանյութեր