Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

հրդեհ

Նոյեմբերի 30-ին ժամը 23:45-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում և միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ հետախուզական աշխատանքներն իրականացնելուց հետո, հրդեհի մակուսացմանը զուգահեռ, փրկարարները տարհանել են մուտքի բնակիչներին և տեղափոխել անվտանգ միջավայր: Ժամը 00 :38-ին հրդեհը լրիվությամբ մարվել է :

Այրվող բնակարանում մարդ չի եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Նախնական տվյալներով մասնակիորեն այրվել է երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը : Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

--00--ԱԹ

Տեսանյութեր