Հայտնի են Վրաստանի ցամաքային սահմանները հատելու կանոնները

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

անձնագիր

Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում՝ Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան մուտքի կանոնները․ գրել է Jnews.ge-ն։ 

Վրաստանի քաղաքացին, ով անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս, կարող է Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացած նպատակով՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապահով։ Ցանկացած պատվաստանյութ թույլատրվում է։

Իսկ այն անձիք, ովքեր պատվաստված չեն, ապա անպայման սահմանը հատելիս պետք է ունենան մեկնելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ PCR թեստի վկայականը չի պահանջվում մինչև 7 (6 տարի, 11 ամիս և 29 օր) տարեկան անչափահասների համար:

PCR թեստի բացակայության դեպքում քաղաքացին հնարավորություն ունի իր հաշվին թեստավորում անցկացնել ՀՀ թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմանային անցակետերում։ Քաղաքացիները կարող են հատել ինչպես Նինոծմինդա-Բավրա, այնպես էլ Սադախլո-Բագրատաշենի անցակետերը։ Անցակետերը աշխատում են առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

Համավարակի ժամանակ Վրաստանի քաղաքացիների՝ Թուրքիայի Հանրապետություն մուտքի պայմաններն են՝

Վրաստանի քաղաքացին ցանկացած նպատակով կարող է մեկնել Թուրքիայի Հանրապետություն։

Սահմանը հատելիս պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը`

  • Covid-պատվաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ (պատվաստանյութի վերջին դեղաչափից 14 օր հետո)
  • Վերջին 6 ամիսների ընթացքում COVID-19 վարակը հաստատող փաստաթուղթ (6 ամիսը հաշվվում է առաջին դրական PCR թեստի օրվանից 28 օր հետո) և
  • Մեկնումից առաջ վերջին 48 ժամվա ընթացքում կատարված արագ թեստավորման կամ 72 ժամվա ընթացքում կատարված PCR թեստավորման բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ (պարտադիր է 6 տարեկանից):

Քաղաքացիները կարող են գնալ Թուրքիա ցամաքային անցակետի Սարփիի սահմանով, առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

Ռուսաստանի դաշնություն մուտք գործելու համար գործում են հետևյալ պայմանները՝

Կովիդից պատվաստված անձանց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս այլ փաստաթղթեր պետք չեն, բավարար է covid-անձնագիրը:

Մնացած քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները սահմանը հատելիս պետք է ներկայացնեն PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ Թեստի արդյունքների ներկայացումը պարտադիր է 8 տարեկանից։

Ստեփանծմինդա-Լարս սահմանը աշխատում է առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

Սույն Կանոնակարգը չի տարածվում տարանցիկ ուղևորների և անձնակազմի անդամների վրա:

Հատկանշական է, որ ճանապարհորդության կանոններում կարող են փոփոխություններ մտցվել համաճարակի իրավիճակից ելնելով։ Այլ մանրամասների կարող եք տեղեկանալ հետևյալ կայքերում.

Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետություն

Թուրքիայի հանրապետություն

--00—ՄՀ

Տեսանյութեր