ՀՀ-ն կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ԳԱ գործադիր խորհրդի նիստերին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

․

2021 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթանում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի նիստը, որի ընթացքում կայանալու է ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի երկու նիստ։

2021 թ․ հունիսին Աթենքում կայացած ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստի ընթացքում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել էր ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ։

Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Մադրիդում կայանալիք Գլխավոր ասամբլեայի գործադիր խորհրդի նիստերին՝ որպես խորհրդի անդամ։

Երկրի մասնակցությունը նման համաշխարհային նշանակության զբոսաշրջային իրադարձությանը չափազանց կարևոր է՝ նպաստելու ՄԱԿ-ի ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, անդամ պետությունների հետ նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը, համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի դիրքի բարելավմանն ու ճանաչելիության բարձրացմանը։

Հիշեցնենք նաև, որ այս տարի Աթենքում կայացած ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստի ընթացքում որոշում է կայացվել հանձնաժողովի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ինչը ևս կնպաստի զբոսաշրջային նշանակության համաշխարհային կառույցում Հայաստանի դերի բարձրացմանը։

--00--ԱՀ

Տեսանյութեր