Կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամն արդեն հայտնաբերվել է 20 երկրում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

օմիկրոն

Կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամն արդեն հայտնաբերվել է 20 երկրում և շրջանում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը: Նոր շտամը մի քանի օրում տարածվել է մի շարք եվրոպական և ասիական երկրներում: «Օմիկրոն»-ով վարակման առաջին դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայի շրջան համարվող Ռեյունյոն կղզում:

Ավելի վաղ նոր շտամով վարակման դեպքեր հայտնաբերվել էին Ավստրալիայում, Բելգիայում, Բոտսվանայում, Կանադայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Իսրայելում, Իտալիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, ՀԱՀ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում:

--00--ԱԹ