ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Աշխարհ

ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մեծացրել են ռազմական ակտիվությունը Սև ծովում: Ինչպես ենթադրում են ՌԴ ՊՆ-ում, ԱՄՆ-ն փորձում է զորքերի խմբավորում ստեղծել ՌԴ սահմանների մոտ, իսկ Վաշինգտոնի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է: ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասում հակամարտության ուժային լուծման դեպքում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

--00--ԿԿ