ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման համապատասխան աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն քովիդի` առողջությանը սպառնացող վնասների, բարդությունների և պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Երկօրյա շրջայցի ընթացքը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ կայանների առկայությունը խթանում է պատվաստումային գործընթացը:
--00--ԱԹ