Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.4 մլն մ³-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը նոյեմբերի 30-ի դրությամբ։

Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.4 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.90 մլն. մ³-ով:

Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1.00 մլն. մ³-ով ավելի է:

Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը հավասար է նախորդ տարվա նույն օրվա ծավալին։

--00—ԼՄ