Երևանի ավագանին գումար կհատկացնի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

մարտի 1

Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստում որոշեց գումար տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների կատարման համար: Որոշմանը կողմ քվերակեց ավագանու 42 անդամ, ձեռնպահ մնաց մեկը:

Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վերանորոգում և պահպանում» ծրագրի շրջանակներում։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 96,4 մլն դրամով։  

--00—ՄՀ

Տեսանյութեր