Սալահը արժանացել է Ֆուտբոլային երկրպագուների ասոցիացիայի տարվա լավագույն խաղացողի մրցանակին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

սալահ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը արժանացել է Ֆուտբոլային երկրպագուների ասոցիացիայի տարվա լավագույն խաղացողի մրցանակին։

Քվերակությունում նա շրջանցել է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին, «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոյին, «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Ֆիլ Ֆոդենին ու Ռուբեն Դիաշին, «Լեսթերի» ներկայացուցիչ Յուրի Թիլեմանսին։

Սալահը դարձավ մրցանակի պատմության մեջ առաջին խաղացողը, ով երկրորդ անգամ է նվաճել մրցանակը։ Նախկինում եգիպտացին այն նվաճել էր 2018 թվականին։

FSA մրցանակաբաշխությունն ամենագլխավոր մրցանակն է Մեծ Բրիտանիայում, որում ընտրում են տարվա լավագույն տղամարդ և կին ֆուտբոլիստներին, տարվա լավագույն գրողին, տարվա լավագույն փոդքաստը և այլն:

--00—ՄՀ