Մոսկվայում ակնկալվում են վերջին 69 տարվա ամենաուժեղ տեղումները․ խորհուրդ են տվել մնալ տներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

մոսկվա

Մոսկվայում ակնկալվում են վերջին 69 տարվա ամենաուժեղ տեղումները:
23 մմ տեղումները կամզում է ամսական նորմայի 40 տոկոսը, այսինքն՝ 2 դույլ ջուր մեկ քառակուսի մետրին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի մասնագետին։

Քաղաքացիներին խորհուրդ են տվել մնալ տներում, իսկ փողոցում քայլելիս չափազանց ուշադիր լինել:

Ըստ աղբյուրի՝ հորդառատ անձրևներ են տեղալու օրվա 1-ին կեսին, իսկ 2-րդ կեսին կվերածվեն ձյան տեղումների՝ տեսանելիության վատթարացմամբ մինչև 900 մետրի:  

--00—ԼՄ