Վրաստանում նախօրեին գրանցվել է վարակման 5050 դեպք, մահացել է 80 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

կորոնա

Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5050 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 845 643-ն են: Վարակից մահացել է ևս 80 մարդ, ընդհանուր առմամբ մահացել է 12 հազար 54 մարդ:

Վրաստանում վերջին 24 ժամում բուժվել է 4214 պացիենտ: Երկրում վարակը հաղթահարել է 788 հազար 201 մարդ։

--00—ԼՄ