15-ամյա պատանին Գարեգին Նժդեհի հրապարակում դանակահարել է նախկին փեսային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

դանակ

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 21:55-ի սահմանում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների  թիվ 65 խումբը «ձածխ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արմամ Մ.-ն է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմանում, Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ.-ի և Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի միջև,որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է  Արման Մ.-ին:

Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գրիգոր Գ.-ին և հանցագործության գործիք հանիդսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվողը վիրավորի նախկին կնոջ եղբայրն է: 

--00—ԼՄ