Ավտովթար՝ «Գնթունիկի» հարևանությամբ․ բախվել են MAN-ը և Ford Transit-ը, 2 ժամից ավել խցանում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Նոյեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Աշոտ Բարսեղյանի վարած MAN մակնիշի և 26-ամյա Տիգրան Միրզոյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Ապարանի բնակիչ, 23-ամյա Տարոն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:  

Վթարթի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում մասամբ խցանվել է, ճանապարհային ոստիկաններին մոտ 2 ժամ է պահանջվել մինչև երթևեկությունը կարգավորելը, քանի որ բեռնատարները եղել էին բարձված, իսկ ապրանքը պետք է դատարկվեր․ սպասել են, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները: 

--00—ԼՄ

Տեսանյութեր