ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

."

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ։ 

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հնէաբանության, պեղումների և զբոսաշրջության վերաբերյալ մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիշյալ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնումը։

ՀՀ դեսպանի առաջարկները ստացել են դրական արձագանք, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխուժացնել համատեղ աշխատանքը հիշյալ բնագավառներում:

--00--ԱՀ