Հայկական իշխանությունները շարունակում են խժռել տարիներով ստեղծված պետականության մնացորդները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

սենոր

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ հայրենական վերլուծաբաններն ու լրատվամիջոցները ոգևորված ու «խորաթափանց հեռատեսությամբ» ճգնում են ներկայացնել լիրայի գահավիժող արժեզրկմամբ պայմանավորված Թուրքիայի ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, կատարում Արցախից վերագրավված տարածքներում Ադրբեջանին սպասվող գրեթե անլուծելի խնդիրների վերաբերյալ կարծեցյալ հիմնավորումներ և այդ ամենի համատեքստում վիճում Արցախին ու Հայաստանին վերաբերող հիմնախնդիրները Ռուսաստանի, թե Եվրոմիության ու ԱՄՆ-ի օժանդակությամբ լուծելու շուրջ, հայկական իշխանություններն՝ իրենց հայրենադավ քայլերով, շարունակում են խժռել տարիներով ստեղծված պետականության մնացորդները, իսկ Ադրբեջանը՝ թուրքալեզու պետությունների հետ հերթական հանդիպման ժամանակ վերջիններիս հրավիրում է մասնակցել, իր իսկ համոզմամբ, արդեն իրականություն դարձած «Զանգեզուրի միջանցքի» կառուցապատման աշխատանքներին...

Արդյունքում մենք անընդհատ խոսում ենք մեզ ձեռնտու, սակայն երևակայական ցանկությունների մասին, իսկ մեր թշնամին հետևողականորեն անում է այն, ինչը ոչ միայն մեր ապիկար իշխանությունները թույլ են տալիս, այլև կուլիսային բանակցություններում դրսևորած իրենց անճարակությամբ նաև խրախուսում են... Ու այդքանից հետո նման իշխանությանը սատարողներին, երբ անվանում ենք «ժեխ» կամ «զոմբի», հայտնվում են «հումանիզմի գաղափարակիրներ», ովքեր այդ որակումները դիտում են որպես վիրավորանք... Այսքանից հետո չգիտեմ ինչ ասեմ...»:

--00--ԱԹ

Տեսանյութեր