Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը. Էրդողանը` Սոչիի հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևն իրեն պատմել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Սոչիում տեղի ունեցած հանդիպման դրական արդյունքների մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ալիևն ասաց, որ այս հանդիպումը շատ արդյունավետ է անցել. այնտեղ լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցման հարցը։ Բացի այդ, թեմա կա դեպի Իգդիր ավտոճանապարհի մասին, ինչը հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրը լուծելու, նաև Հայաստանով ճանապարհորդելու համար. մարդիկ կկարողանան տեղափոխվել և ապրանքներ տեղափոխել»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում:

Նա հիշեցրել է Անդրկովկասում կարգավորման շուրջ «3+3» ձևաչափով բանակցություններ վարելու Թուրքիայի առաջարկը:

«Մենք նախկինում առաջարկել էինք ստեղծել «վեցի հարթակ»՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իրան և, հնարավորության դեպքում, Վրաստան»,-հավելել է Էրդողանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր