Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

կամուրջ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Պեմզաշեն գյուղից դեպի Լեռնակերտ գյուղ տանող ավտոճանապարհի երկաթբետոնե կամրջի որոշ հատված փլուզվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը

Փլուզման հետևանքով տուժածներ չկան, նշված հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կամուրջը կառուցվել է  60-ականներին, երկարությունը 10 մետր է, լայնությունը՝  6 մետր:  Եթե կարճ ժամանակում այն հիմնովնի չվերանորոգվի, ապա ամեն պահի հնարավոր է՝  մյուս հատվածն էլ փլուզվի ու գյուղը կտրվի արտաքին աշխարհից:  

--00—ՄՀ

Տեսանյութեր