Merriam-Webster բառարանը տարվա բառ Է ընտրել «պատվաստանյութը»

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

պատվաստում

Merriam-Webster ամերիկյան բացատրական բառարանը 2021 թվականի բառ Է ընտրել «պատվաստանյութը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է բառարանի կայքում: «Ամենօրյա գործածման մեջ բառերը դառնում են միջոց, որոնց օգնությամբ հնչեցվում են հայտարարություններ, գաղափարներ, ձգտումներ եւ անորոշություններ:

Բայց նաեւ դրանք կարող են միջոց դառնալ գաղափարախոսական հակամարտության համար: Հենց դա Էլ «պատվաստանյութի» հետ տեղի ունեցել 2021 թվականին»,-ասվում Է Merriam-Webster-ի կայքում: Նշվում Է, որ մեր ժամանակի խոշորագույն գիտական պատմությունը դարձել Է քաղաքական վեճ եւ տարաձայնությունների աղբյուր, եւ երկու պատմությունների կենտրոնում եղել Է «պատվաստանյութ» բառը:

Merriam-Webster-ի տվյալներով՝ «պատվաստանյութ» բառի վերաբերյալ հարցումների քանակը 601 տոկոսով աճել Է նախորդ տարվա համեմատությամբ եւ 1048 տոկոսով՝ 2019 թվականի համեմատությամբ: Նաեւ բառարանն առանձնացրել Է եւս 10 բառ, որոնց մեծ ուշադրություն են դարձրել 2021 թվականին:

Դրանք հետեւյալ բառերն են՝ "Insurrection" (Ապստամբություն), "Perseverance" (Համառություն), "Woke" (Իրազեկ), "Nomad" (Քոչվոր), "Infrastructure" (Ենթակառուցվածք), "Cicada" (Կնճիթավոր ճպուռ), "Murraya" (բույս մուրայա), "Cisgender" (Ցիսգենդերային), "Guardian" (Պահապան), "Meta" (Մետա): Ավելի վաղ այս տարի անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանը տարվա բառ Է համարել «vax» բառը՝ անգլերեն "vaccine" բառի հապավումը: 2020 թվականին, Merriam-Webster-ի վարկածով, տարվա բառ Է դարձել «համավարակը»։

--00—ՄՀ