Նոր կայանը 4 %-ով ավելի բարձր ՕԳԳ ունի. հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը նվզեցնել․ Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

գնել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Երևանում 254 Մվտ հզորությամբ համակցված նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:

«Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի համար նշանակալի օր է, որովհետև էներգետիկ ընտանիքին է միանում Երևանի նոր 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված մեր էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանը»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ էլեկտրակայանի տեխնիկատնտեսական ցուցանիշները և կիրառված ժամանակակից տեխնոլոգիաները ավելացված արժեք կստեղծեն էներգետիկ համակարգում և Հայաստանի տնտեսությունում առհասարակ։

Նախարարի խոսքով՝ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր Օգտակար գործողության գործակից ունի, որը նշանակում է, որ 1 ԿՎտժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսում է ավելի քիչ վառելիք, և էլեկտրաէներգիան ստացվում է ավելի էժան։

«Սա հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հայաստանում նման խոշորամասշտաբ ներդրումային ծրագրի հաջող իրականացումը միանշանակորեն վստահություն է ներշնչելու ներդրողների համար Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացնելու առումով։ Երևանի նոր գազային համակցված ցիկլով էլեկտրակայանի գործարկմամբ, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքային մյուս ծրագրերի իրականացմամբ մենք նախատեսում ենք էականորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները տարածաշրջանային շուկաներում»,-ասել է Սանոսյանը՝ ընդգծելով, որ ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 250 մլն դոլար։

Նա հայտնել է, որ շինարարության ընթացքում ներգրավվել է շուրջ 1000-1200 մարդ, իսկ կայանի շահագործմամբ ստեղծվում է շուրջ 50 բարձր վարձատրությամբ աշխատատեղ։

--00—ԼՄ