ՔՏՀԱ տեսուչները վերահսկողություն է իրականացրել Արաբկիրում և Դավթաշենում․ խախտումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 29-ին վերահսկողություն են իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկի բացակայությանը և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

--00—ԼՄ

Տեսանյութեր