«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ 2021 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ ներքին արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային շիշ, որում առկա են եղել 8 բջջային հեռախոս, 2 ամբողջական և 3 կտրված լիցքավորման լարեր, բջջային հեռախոսի մարտկոց և USB ֆլեշ-կրիչ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԿԿ