Մերկելը համավարակների կանխման միջազգային համաձայնագիր կնքելու կոչ Է արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Մերկել

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մեկելը կոչ Է արել կնքելու համավարակների կանխման միջազգային համաձայնագիր, որը ներառեր նաեւ համապատասխան ջանքերի ֆինանսավորումը: Այդ մասին նա հայտարարել Է նոյեմբերի 29-ին՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վեհաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է նախազգուշացման, հայտնաբերման եւ հակազդման գործում ջանքերի բարելավման՝ պարտադիր կատարման ենթակա եւ միջազգային իրավունքին համապատասխան միջոցներ նշենք համավարակի շուրջը համաձայնագրում»,- կարծում Է Մերկելը: Նա կոչ Է արել միասին աշխատելու այդ գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում:

Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն հարուցում են ԱՀԿ-ի անհանգստությունը»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Որպես նախագուշական միջոց մի շարք երկրներ հայտարարել են Աֆրիկայի հարավի պետությունների հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԹ